Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Նոյեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին, հայտնում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը: