Ժամանակակից մարտահրավերներն ու հայը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս, քաղաքագետ Դավիթ Վանյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք մեր ժողովրդի հոգեվիճակի մասին՝ դատելով հունիսի 20-ին նրա կատարած ընտրությունից։ Ընտրելով պարտություն կրած և հակահայ ծրագրեր խրախուսող իշխանությանը՝ ժողովրդի մեծամասնությունը փաստեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը տանուլ է տվել։
Ո՞վ է ի վերջո հայը, ո՞րն է իր տեսակը, արդյո՞ք դավադրությամբ նրա տեսակը փոշիացվեց, էլիտան վերացվեց և գերակա դարձավ ցածր մտավոր համընդհանուր դատողությունը։ Դավիթ Վանյանն անդրադարձավ այս հարցին։
Խոսեցինք նաև պետականության կորստի վտանգի մասին, կկարողանա՞նք պահպանել այն, թե դատապարտված ենք կորցնելու, ի՞նչ պետք է անենք, որպեսզի արժանանանք հայրենիքի, չկորցնենք այն։
Մանրամասները՝ տեսանյութում

