Ռավեննայի փառատոնին կհնչի Մանսուրյան

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ հրավիրված է մասնակցելու Ռավեննայի փառատոնին Քերուբինիի նվագախմբի հետ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հայտնում է, որ համերգը Ռավեննայում կկայանա հուլիսի 1-ին՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Նույն համերգը վերոնշյալ կազմով կկայանա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում։

Կհնչեն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի, Մանսուրյանի ստեղծագործությունները։