ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը:

Ընտրությունները դիտարկելուց հետո՝ հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով: