Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչության բուկլետի քարտեզին բացակայում է Սյունիքի մի հատվածը․ «ՍիսՄասիս»

Ուշադրություն դարձրեք Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչության բուկլետին: Հայաստանի քարտեզին բացակայում է Սյունիքի մի մասը: Այս մասին գրում է «ՍիսՄասիս» թելեգրամյան ալիքը։

«Որպես Հայաստանի քաղաքացի, պահանջում եմ՝ ուղղել սխալն ու հրապարակային ներողություն խնդրել: Հակառակ դեպքում բացատրություն պետք է տան Հայաստանի կառավարությունը և այսպիսի քարտեզի համար պատասխանատու մարդիկ և կազմակերպությունները»,- գրում է ալիքը՝ հետգրության մեջ հիշեցնելով, որ ավելի վաղ բացակայում էր Արցախը, ինչի պատճառը բոլորին է հայտնի։