Նիկոլը ֆյուրերիկի դերի մեջ մտնելով, սպառնացել է կադրային ջարդով, դարձյալ կեղծել ու բարբաջել ժողովրդի իշխանությունից. 2 (տեսանյութ)
Սկիզբը` այստեղ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում երեկ նախընտրական քարոզչության ժամանակ կապիտուլյանտ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, ստախոս, կեղծարար, էժանագին շոուների մեծագույն վարպետ Նիկոլ Փաշինյանն ասաց նաև.
«Ակնհայտ ա, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների… Բայց ես հիմա ասում եմ շատ ուղիղ և հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի»:
Նիկոլը նախ թող իմանա, որ իրենից որևէ մեկը չի վախեցել ու չի վախենում, և այդ իմացությունից, որքան ուզում է, հիստերիկայի մեջ ընկնի` հրճվանք պատճառելով բոլոր նրանց, ում սպառնացել է: Դե, հասկանալի է, թե Նիկոլը որ քաղաքական ուժերի հանրահավաքները նկատի ունի: Նա տեսնում է, թե մարզերում, տարբեր համայնքներում շատուշատ մարդիկ ինչպես, ինչ ոգևորությամբ, վերարթնացած ինչ հույսով, հավատով են դիմավորում Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ» դաշինքին, լսում նրանց:
Տեսնում է, որ չնայած նշված դաշինքների, նրանց առաջնորդների հասցեին իր և յուրայինների բանսարկություններին, հերյուրանքներին, ստի ու կեղծիքի ամենօրյա հեղեղին, տեղերում որքան բազմամարդ են անցնում նրանց հանդիպումները: Տեսնում է, և անզորությունից ու զայրույթից քիչ է մնում սիրտը ճաքի, գիշերները հավանաբար կոնծում է, վիշտը փորձում սփոփել օղու միջոցով, իսկ ցերեկները…
Որպեսզի իր զոմբիացրած ամբոխին ինչ-որ կերպ բացատրի ընդդիմության հանրահավաքների բազմամարդության հանգամանքը, Նիկոլը դարձյալ դիմում է ստի, կեղծիքի օգնությանը, թե որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հանրահավաքների, ժողովրդին փորձում ենթարկել հարկադրանքի:
Եթե երեկ դարձյալ մոլագար ֆյուրերիկի դերի մեջ մտածի վերոնշյալ մեղադրանքներն իրականություն լինեին, «դուխով» Նիկոլը, որը երբեք աչքի չի ընկել քաղաքական հակառակորդների նկատմամբ գթասրտությամբ, երբեք չի խնայել նրանց, այլ ճիշտ հակառակը` սպառնացել է ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, վայրկյան իսկ չէր հապաղի մարդկանց հանրահավաքների տանելու համար իրենց վարչական լծակներն օգտագործող գոնե մեկ-երկու հիմնարկի, համայնքի ղեկավարի անուն տալու հարցում, նրանց, մեղմ ասած, անարգանքի սյունին կգամեր: Բայց Նիկոլը որևէ անուն չի տվել, խոսել է բացարձակ անհասցե, ինչն էլ հենց վկայում է, որ այդպիսի բան չկա:
Հիմնարկների, համայնքների ղեկավարների կողմից իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց, իրենց կամքին հակառակ, հանրահավաքների տանելը, նրանց հարկադրանքի ենթարկելու փորձը, իհարկե, մերժելի է, դատապարտելի, բայց եթե Նիկոլը նման դրսևորումները սկզբունքորեն մերժողն է, ապա ինչո՞ւ չի ասել, որ վենդետաներ են սպասվում այդպես վարվող բոլոր հիմնարկների, համայնքների ղեկավարներին անխտիր` անկախ նրանից, թե մարդկանց այդ կերպ ում, որ կուսակցության, քաղաքական որ դաշինքի հանրահավաքին են բերել կամ տարել` իր թե Քոչարյանի (ՔՊ-ի կամ «Հայաստան» դաշինքի), ասենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության թե «Պատիվ ունեմ» դաշինքի…
Վերոնշյալ հերյուրանքով իր զոմբիներին անուղղակիորեն բացատրելով ընդդիմության հանրահավաքների բազմամարդության հանգամանքը, ինչն իրականում պայմանավորված է ընտրողների շրջանում «Պատիվ ունեմ» և, հատկապես, «Հայաստան» դաշինքի բարձր վարկանիշով, Նիկոլը միաժամանակ, դարձյալ անուղղակի կերպով, փորձում է արդարացնել հենց յուրայինների կողմից նմանաբնույթ մերժելի դրսևորումները, այդ թվում նաև հենց իր կողմից վարչական ռեսուրսի օգտագործումը, որոնց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների (ի տարբերություն Նիկոլի ասածի, անվանական), փաստերի պակաս չկա (հոդվածի վերջում կներկայացնենք այդ հրապարակումներից ընդամենը մի քանիսը):
Այ հենց մարդկանց վարչական ռեսուրսի օգտագործմամբ իրականում հարկադրանքի ենթարկած հիմնարկների և համայնքների ղեկավարներին, մարզպետներին է սպասվում, քաղաքական, քաղաքացիական ու քրեական պատասխանատվությունը: Հենց նիկոլականներն են տեսնելու մարզպետարաններում ու պետական մյուս հիմնարկներում կադրային ջարդուփշուրը, դրանցից քշվելու են անցած 3 տարում ՀՀ բնակչության դեմ գործած կամ, թեկուզ, այժմ գործող բոլոր ստահակները: Հուսանք, որ Քոչարյանը, իշխանության գալու դեպքում, անցյալի իր սխալները չի կրկնի նաև այս առումով, ու բոլորն իրենց տեղը կդրվեն:
Պատերազմի մասնակից գնդապետին աշխատանքից ազատել են Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար
Զանգում են զորակոչից խուսափածներին, խոստանում կարճել քրգործը, եթե գան, քվեարկեն
Ուզում են վերահսկելի պահել «վարչական» քվեները
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

