Նիկոլը ֆյուրերիկի դերի մեջ մտնելով, սպառնացել է կադրային ջարդով, դարձյալ կեղծել ու բարբաջել ժողովրդի իշխանությունից (տեսանյութ)

Լսել  կամ կարդացե՞լ եք, թե այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նախընտրական քարոզչության ժամանակ ինչ է ասել կապիտուլյանտ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, ստախոս, կեղծարար, էժանագին շոուների մեծագույն վարպետ Նիկոլ Փաշինյանը…

Մտնելով ֆյուրերիկի (նկատի չունեմ ֆաշիստի` այդ բառի հանրագիտարանային իմաստով, այլ սոսկ բռնատիրոջ, ընդդիմության բռնի ճնշմամբ հայտնի դիկտատորի) դերի մեջ, իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված սույն մոլագարը հայտարարել է.

«Ինչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են և ջարդի են ենթարկվելու էն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում:

«Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը, և մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»:

Իբր թե 2018թ. «թավշյա հեղափոխություն» կոչված պետական հեղաշրջումից հետո կադրային ջարդ չի եղել… Չի՞ եղել… Անցած 3 տարվա ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումներն ընթերցեք ու կտեսնեք, որ փաստերի պակաս չկա:

Նիկոլը թող ինքը մտածի այն կադրային ջարդի մասին, որը սպասվում է իրենց` ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իր իշխանության բոլոր այն անդամներին, որոնք անցած ավելի քան 3 տարում ՀՀ օրենսդրության համապատասխան խախտումներ են թույլ տվել: Այո՛, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, դավաճանի իշխանության համապատասխան պաշտոնյաները դեռ կիմանան կադրային ջարդն ինչ է, տրոյական ձիերին դուրս շպրտելն ինչ է…

Հիմա տեսնենք, թե ժողովրդի այդ ի՞նչ իշխանությունից է բարբաջում ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը: Նորություն չէ, որ այս առումով նրա լկտիությունը չափուսահման չունի: Գիտեցողները գիտեն, հասկացողները հասկանում են` Նիկոլը երբեք ժողովրդի իշխանություն չի ունեցել, երբե՛ք: Այլ խնդիր է, որ ստի, կեղծիքի վարպետը դրանց միջոցով մի որոշ ժամանակ կարողացել է ժողովրդի իշխանության երևութականությունը ստեղծել:

Ի՞նչ է նշանակում ժողովրդի իշխանություն… Նախ, հայ ժողովուրդը միայն ՀՀ-ում բնակվող բնակչությունը չէ, ոչ ոք հայ ժողովրդի անունից խոսելու  իրավունք չունի:

Երկրորդ. 2018թ. գարնանը հեղաշրջումն իրականացնող ազգադավները, սորոսականները, օտարերկրյա գործակալները, հայտնի աղանդավորները, նրանց մոլորեցնող ճառերից խաբված ՀՀ բնակչության միամիտ հատվածը, բոլոր նրանք, որոնք հրապարակներ ու փողոցներ էին դուրս եկել, Հայաստանի Հանրապետության բնակչության սոսկ մի մասն էին կազմում, ընդ որում, ընդգծում ենք, փոքր մասը:

Արխիվներից հանեք բոլոր տեսագրությունները, չափեք բոլոր հրապարակների, նաև այն փողոցների, խաչմերուկների մակերեսները (չափելու կարիք չկա էլ, դրանց մակերեսները նշված են քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերում), որտեղ, տեսագրություններով ապացուցվում է, որ միաժամանակ կանգնած են եղել հեղաշրջումն իրականացնողները, Նիկոլի աջակիցները, 1 քմ-ի վրա հաշվեք 4 մարդ (եթե խիտ են կանգնած, թեև շատ դեպքերում այդպես չի եղել), բազմապատկեք մակերեսներով ու կհամոզվեք, որ փողոց դուրս եկածներն իսկապես չեն կազմել ՀՀ բնակչության մեծամասնությունը:

Բազմահազար մարդիկ Սերժ Սարգսյանին, նրա վարչախումբը, անցյալի անարդարությունները, կոռուպցիան և էլի ուրիշ բաներ մերժելով հանդերձ, իմանալով, հասկանալով, ուրիշներն էլ ներհայեցողաբար զգալով, թե իրականում ով է Նիկոլը, ովքեր են նրա շուրջ գտնվող, հեղաշրջումն իրականացնողները, 2018թ. գարնանը նրանց կողքը չեն կանգնել, փողոց ու հրապարակ դուրս չեն եկել: Ի՞նչ է` նրանք ժողովուրդ չէի՞ն ու ժողովուրդ չե՞ն, եթե տվյալ բառի օգտագործումը մի պահ թույլատրելի համարենք ու դրա ներքո հասկանանք ՀՀ բնակչությանը…

Ավելին. ընտրություններին մասնակցած 1 261 105 ընտրողից միայն 884 864-ը, այսինքն` 70,42%-ը, իսկ պաշտոնապես գրանցված, ընտրական իրավունք ունեցող 2 2,593,140 ընտրողի 34.4%-ից  էլ պակասն է իր քվեն տվել «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կեղծ կարգախոսով հանդես եկած, այդ և այլ ստերով ու կեղծիքներով ՀՀ բնակչության զոմբիացված, ինչպես նաև միամիտ հատվածին մոլորեցրած «Իմ քայլը» դաշինքին:

Պաշտոնական վերոնշյալ տվյալներով փաստվում է, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, ստախոսը, կեղծարարը, մանիպուլյատորը, դեմագոգը, ինտրիգանը երբեք էլ ՀՀ բնակչության, առավել ևս` հայ ժողովրդի մեծամասնության իշխանությունը չի ունեցել, չի ներկայացրել ու չի՛ ներկայացնում, հետևաբար ընդհանրապես որևէ իրավունք չունի ժողովրդի իշխանությունից, նրա կամ, թեկուզ, ՀՀ բնակչության մեծամասնության անունից խոսելու: Այսքանը զուտ` Նիկոլի ասած «ժողովրդի իշխանության» մասով…

Ինչպես ակնհայտ է, ֆյուրերիկի դերի մեջ մտածի վերոնշյալ հայտարարությունից, նա կադրային ջարդով է սպառնում ոչ թե այն պաշտոնյաներին, որոնք, հնարավոր է, ՀՀ օրենսդրության հետ կապված համապատասխան ինչ-որ խնդիրներ ունեն (կամ, թեկուզ, այդպիսիք կհայտնաբերվեն), այլ բոլոր նրանց, «որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում»:

Ի՞նչ է նշանակում` հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում… Եթե սրանով ուզում է ասել, որ այդ պաշտոնյաները «հեղափոխության», իսկ իրականում հեղաշրջման շնորհիվ են պաշտոններ զբաղեցնում դրանց չհամապատասխանելով հանդերձ, մոռանում է, որ ՀՀ-ում կադրային քաղաքականության անմիջական պատասխանատուներն ինքը, իր կառավարության անդամները, իր թայֆան են:

Ինչ վերաբերվում է նրան, որ Նիկոլի նշած պաշտոնյաներն այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում, բնականաբար, հարց է առաջանում` եթե նույնիսկ տրոյական ձիու դերակատարում են կատարել, ապա ո՞ւմ նկատմամբ` Հայաստանի Հանրապետության, նրա բնակչության, մեր պետության ու պետականության, հայ ազգի և ՀՀ ազգային անվտանգության, թե վերոնշյալ արժեքների դեմ ոտնձգած, նրանց նկատմամբ հենց անձնապես տրոյական ձիու դերակատարում ունեցած և ունեցող Նիկոլ կապիտուլյանտի, Նիկոլ պետական դավաճանի ու նրան սատարող իշխանության, այդ թվում նաև` թշնամական պետության գործակալներից բաղկացած…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան