Քաղաքի կենտրոնում օրը ցերեկով մարդ է սպանվում. «նոր Հայաստանը»՝ իր անպատժելիության մթնոլորտով

Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ է սպանվում: Սա է փնթի Ավանտյուրիստի խոստացած «նոր Հայաստանը»՝ իր անպատժելիության մթնոլորտով, սոցիալական ու հոգեբանական աղետով, կեղծ «դուխով» ու  «հպարտությամբ»:

Ու թող ոչ ոք չասի, թե նախկինում ևս նման դեպքեր են եղել: Քաղաքի սրտու՞մ, մարդկանց աչքի առա՞ջ: 2000-ականներից այս կողմ Երևանը համարվել է ամենաանվտանգ քաղաքներից մեկը:

Առհասարակ, մեր հասարակության մեջ գնալով աճում է ագրեսիան, անհանդուրժողականությունը: Դուրս եկեք փողոց ու նայեք մարդկանց դեմքերին: Խորը հիասթափությունն ու ընկճախտը գնալով վերափոխվում են անթաքույց չարության՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

 

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից։