Վտանգը մոտենում է մեր միջնաբերդին

Լևոն Տեր-Պետրոսյանը 88-ին քաղաքական հարթակում հայտնվեց կոմունիստների դեմ իր բոցակեզ ելույթներով, որոնցից հեղվում էին ատելություն ու մաղձ: Նա Գերագույն խորհրդի նախագահ դարձավ այդ իսկ եղանակով՝ թույնի հսկայական չափաբաժին ուղղելով նույն կոմունիստներին, որոնց այդ պահին ներկայացնում էր մի հայրենասեր, օրինապաշտ ու արժանավոր հայ մարդ՝ Վլադիմիր Մովսիսյանը: Տեր-Պետրոսյանի ոչնչացնող ելույթը պսակվեց մեծ հաջողությամբ՝ նա այլևս Հայաստանի ղեկին էր, հաջորդ տարի՝ արդեն Հանրապետության օրինական նախագահ: Աստիճանաբար սկսեց ուրվագծվել նրա ատելությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ, ինչը մինչ այդ ընդգծված չէր, բնականաբար, իշխանության հասնելու խորամանկությամբ:

Հաջորդ ու անվրեպ թիրախը Դաշնակցությունն էր: Առաջին նախագահի մաղձաթաթախ ելույթներին հաջորդեցին կուսակցության արգելումը, գործիչների ձերբակալությունը, լրատվամիջոցների փակումը: Մղձավանջը տևեց մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը՝ կուսակցությունն ազատագրվեց լևոնական կապանքներից:

Ասպարեզում նորություն կար՝ թիրախ համար 4՝ Քոչարյան: Այստեղ պարոն Տեր-Պետրոսյանի ատելավառ տաղանդը սահմանեց աներևակալի մրցանիշներ, նրա ազդեցությամբ գործող մամուլն ու դեմքերը Երկրորդ նախագահի մասին սկսեցին տարածել միայն իրենց կեղտոտ ուղեղներով անցնող այլանդակություններ: Հայությունը պառակտվեց երկու թշնամական բանակի՝ արցախցիներ և մյուսներ:

Շուտով թիրախների թիվն ավելացավ ՀՀԿ-ով՝ գործած ու չգործած մեղքերի ահռելի ցանկով:

Արդեն մեծ դժվարություն չկար՝ ԼՏՊ-ի գաղտնի ու բացահայտ հովանավորությամբ իշխանությունն անցավ երկրում ներդրված գործակալական ցանցին, որի հրեշագործությունները չեմ թվարկում՝ հաշվի առնելով դրանց շարունակականության հսկայական ցավն ու ժողովրդի ազնիվ հատվածի անզորությունը:

Վերոշարադրյալ փաստերը ծանոթ են քաղաքական տվյալ իրավիճակներն ապրած և տրամաբանելու ունակությամբ օժտված յուրաքանչյուր անհատի, իմ մտադրությունը հիշողության թարմացում չէ:

Այս հարցն է ինձ հետաքրքրում՝ եղե՞լ է որևէ առիթ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կոմունիստներին, արցախցիներին, Դաշնակցությանը, Քոչարյանին ու ՀՀԿ-ին քննադատելուց բացի մի քանի թթու խոսք էլ ցեղասպան, հայասպան թուրքի հասցեին ասած լինի:

1995թ. ապրիլին ես Ակադեմիայի մեծ դահլիճում մասնակցում էի Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ պարոն Առաջինը հայտարարեց, որ ցեղասպանության հիմնական մեղավորը… Դաշնակցությունն է: Հետո նրա հպատակներն սկսեցին այդ միտքը լղոզել, բայց ես ներկա եմ եղել և լսել եմ սեփական ականջներով: Տեղյակ չեմ՝ արդյոք նա հետագայում հոդվածներ գրե՞լ է, ելույթներ ունեցե՞լ է մեր ժողովրդի կյանքում թուրքի կործանարար դերի մասին, դատապարտե՞լ է սումգայիթում և այլուր նրա կատարած գազանությունները, վերլուծե՞լ է այս վերջին պատերազմում համաթրքացման գործոնները…

Բացի նրանից, որ հիմա իբր թե նիկոլ է քննադատում՝ հոգու խորքում երջանկանալով նրա ճանկերով իր հակահայ ծրագրերի գրեթե իրականացման համար, ուղիներ նշո՞ւմ է, թե հայն ինչպես պետք է տեր կանգնի իր պատմական ու մարդկային իրավունքներին, վերակառուցի ավերված երկիրը, պաշտպանի արցախցի հայրենակիցներին: Չեմ կարծում. Լևոն Տեր-Պետրոսյանը միայն բարձրագոչ ճառեր է ճարճատում երևակայական խաղաղության, թուրքի հետ հաշտ ապրելու՝ շատ ավելի երևակայական բարեկեցության հեռանկարների մասին, դա նրա միակ հաղթաթուղթն է, որը մարդկանց որոշակի խմբերի վրա հիպնոսային ազդեցություն է գործում: Եզրակացություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի քննադատում արնախում թուրքերին, չի մերկացնում նրանց ոճիրներն ու ծրագրերը, փոխարենն անպատմելի կրքով քննադատում է այն հայ գործիչներին և ուժերին, որոնք կանգնած են ազգի լինելիության դիրքերում:

Նա երբեք չի ասում, թե ովքեր էին երիտթուրքերը, ինչ է սիոնիզմը, ինչ է գլոբալիզմը, ինչու են անդադար հարվածում Հայաստան թիրախին: Մարդը լռության ուխտ է արել, նրան պետք չէ պատճառների մեջ խորանալ, ականնե՞ր կպայթեն… ԼՏՊ-ի ցնդած աշկերտի մասին խոսել չաժե՝ կյանքում չի լսել պանթուրքիզմ ու Թուրան անունները, բաքվից ինչքան իր հասցեին աղտեղություններ է լսում՝ այնքան Հայաստանի ներսում զառանցելու նոր հայտեր է ստանում: Խելագարությունը հասել է այն աստիճանին, որ իր հպարտությունը պատերազմում պարտությունն է համարում, իսկ դա նշանակում է, որ հպարտ է հազարավոր զոհվածների, անդամահատվածների, անհետ կորածների, տանջահարվող ռազմագեիների, սգացող մայրերի, երկիր ներծուժած ասկյարներից սարսափող հայաստանցի երեխաների համար, ջախջախված բանակի՛ համար…

Ի՞նչ է սա, բժշկական ախտորոշո՞ւմ: Իմ հաստատ համոզմամբ՝ միմիայն ԴՆԹ հետազոտության պատասխան: Աշխարհում կա՞ մի ազգ, որ թուրքին սիրի՝ բացի ինքն իրենից: Չասեք, թե հրեան: Նա նրան օգտագործում է ու չեմ կարծում վստահ է, թե մի օր իր դեմ չի շրջվելու:

Սիրելի հայեր, հասկանո՞ւմ եք, որ հյուրընկալության մեր Վանատուր Աստվածը սա՛ չէ մեզ պատգամել, որ ամեն ստահակի առաջ մեր տան դուռը բանանք, գլխներիս տեղ տանք, մեր ոտնատեղը նրան նվիրենք: Մենք իրավուք չուենք հրաժարվել գոյատևելու մեր իրավունքից, պետք է պայքարենք, հիմա արդեն՝ առանց միջոցների միջև խտրություն դնելու: Կտրուկ որոշումներ կայացնելու ժամանակը սպառվում է ոչ թե օրերով, այլ ակնթարթներով:

Հրաչուհի Փալանդուզյանի ֆեյսբուքյան էջից