Սամվել Բաբայանը բացահայտեց Նիկոլի ձախողված հակառուսական ծրագիրը (լուսանկար)
Դավաճան Նիկոլին սպասարկող, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի բանակի նախկին հրամանատար, վերջին պատերազմում Աննա-Էրատոյին դեպի հայտնի բունկեր ուղեկցող Սամվել Բաբայանը՝ Սյամոն, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է.«Ռուսաստանը պետք է հասկանա, որ մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իր պահվածքի պատճառով Հայաստանը կարող է պարզապես հրաժարվել Ռուսաստանից, ինչպես դա արեցին Վրաստանն ու Ուկրաինան»…
Այսպիսով, դավաճան Նիկոլին սպասարկող և ըստ լուրերի, վերջին արցախյան պատերազմի ժամանակ մեր բանակին ամենամեծ կորուստներ պատճառած՝ Լելեթեփեյի օպերացիայի հեղինակ Սյամոն, բացահայտեց այն հակառուսական ծրագիրը, որը պետք է իրականացներ Նիկոլը, որը, բարեբախտաբար կիսատ մնաց…
Այո, Սյամոն իր այս հայտարարությամբ բացահայտել է, որ դավաճան Նիկոլը պատերազմի քողի տակ պատրաստ է եղել ամբողջ Արցախը նվիրել Ադրբեջանին և այդ ամենում մեղադրել Ռուսաստանին, հակառուսական մեծ ալիք բարձրացնել Հայաստանում և հանրապետությունից դուրս հանել 102-րդ ռուսական ռազմաբազան…
Սյամոն շատ լավ գիտի, որ Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու համար ինչ-որ բան պետք է կորցնես. Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, Վրաստանը՝ Հարավային Օսիան և Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը և Դոնբասը…
Հայաստանի պարագայում ռուսների ազդեցությունից ձերբազատվելու համար մենք պետք է կորցնեինք Արցախը, որը, որքան կարելի է կռահել Նիկոլին սպասարկող Սյամոյի հայտարարությունից, պատրաստվում էին իրականացնել Նիկոլին Հայաստանում իշխանության բերած ուժերը, որոնք ժամանակին Նիկոլի նման «գունավորներին» իշխանության բերեցին Վրաստանում և Ուկրաինայում…
Սակայն, ինչպես ասում են՝ խիյարը թարս բուսնեց… Ռուսները տեսնելով, թե Նիկոլն ինչպես Շուշին նվիրեց Բաքվին, շատ արագ քայլեր ձեռնարկեցին և կանխեցին ազերիների առաջախաղացումը՝ թույլ չտալով թուրքերին մտնել դավաճան Արայիկ Հարությոջնյանի կողմից դատարկված Ստեփանակերտ… Մոսկվան պարտադրում է Նիկոլ-Իլհամ տանդեմին դադարեցնել ռազմական գործողությունները և համաձայնել ռուսների խաղաղապահների տեղակայմանը Արցախում, որի արդյունքում Ռուսաստանը բացեց իր երկրորդ ռազմաբազան Հայաստան-Արցախում…
Հիմա, Նիկոլ-Իլհամ տանդեմը հայ-ադրբեջանակն սահման կոչվածի վրա նոր սադրանքներ են կազմակերպում և նրանց հայաստանյան սպասարկողները, օրինակ՝ Արամ Սարգսյանը, Սյամոն, և նրանց նմանները նոր հակառուսական հիստերիա են բարձրացնում՝ մեղադրելով Մոսկվային, որ չի պաշտպանում Հայաստանին… Զավեշտը նրանում է, որ Երևանը ռուսներին դիմում է 250 ասկյարից Հայաստանին պաշտպանելու համար…
Սա խայտառակություն է, բայց Նիկոլի և Իլհամի գծված սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, որի արդյունքում կա զոհ և գերիներ, Նիկոլն ու իր թայֆեն գցում են Մոսկվայի «գրպանը»՝ հասարակությանը «ապացուցելով», որ ամեն ինչում ռուսներն են մեղավորը…Այս հակառուսական բեմադրության մեջ հողատու Նիկոլը «չեզոք» դիրք է գրավում, իսկ Սյամով, սպարապետ Վազգենի եղբայր Արամը, Շիրանյան-Բաբաջանյան տանդեմը, ինչպես նաև սորոսական ծռերը լրատվական և տեղեկատվական հարթակներում ակտիվորեն հարձակվում են ռուսների վրա…
Համոզված եմ, Նիկոլի Սյամոյին բացարձակ չի հետաքրքրում, թե ռուսներից հրաժարվելով վրացիները և ուկրաինացիները ո՞ւմ ազդեցության տակ ընկան և ինչ հետևանքներ է դա ունեցել այդ երկրների համար…
Ի դեպ, Հայաստանին սպառնում է «աջարացում» և թուրքամետ լոբբինգով արդեն են զբաղվում որոշ հայաստանյան գործարարներ՝ սպասարկելով Բաքվի և Անկարայի շահերը, որոնց գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել Հայաստանը…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։

