Ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը այդ հատվածում․ Աբրահամյան

Առավոտյան տեղեկություններ շրջանառվեցին ռուսական ուժերի՝ Գեղարքունիքի հատվածից սահմանագիծ բարձրանալու մասին, ինչը հաստատեց Կութի վարչական ղեկավարը։

Այդ տեղեկությունից մոտ 12 ժամ է անցել և ո՛չ ՊՆ-ն, ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ կուսակցական գրասենյակներով ժամանցի դուրս եկած և օդնոկլասնիկի իր ընկերներին հանդիպող վարչապետը ոչինչ չեն ասել։

Ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը այդ հատվածում, արդյո՞ք նրանք տեղակայվելու են Սոթք-Խոզնավար հատվածում, արդյո՞ք այս գործողությունները բխում են ինչ որ նոր կամ վերջին շրջանում հանրայնացված փաստաթղթի դրույթներից, որի շուրջ արդեն իսկ գաղտնի պայմանավորվածություն կա։

ՊՆ-ն այսօր լուռ էր, ո՛չ իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, ո՛չ էլ հիշեց մեր գերեվարված 6 զինծառայողների վերաբերյալ 2 օր առաջ հնչեցրած վերջնաժամկետը։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։