Այս անգամ մեր Սարդարապատն արտահերթ ընտրություններն են լինելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։

Սարգիս Տեր-Եսայանի հետ խոսեցինք պետականության կորստի վտանգից և առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու կարևորությունից։ Նրա կարծիքով՝ այս անգամ մեր Սարդարապատն արտահերթ ընտրություններն են լինելու։ Հարցին, թե մտավախություն չկա՞, որ, օրինակ, ռազմական դրություն մտցնելով՝ վարչապետի ԺՊ-ը կչեղարկի ընտրությունները, հաղորդման հյուրն ասաց, որ արտահերթ ընտրությունները հնարավոր չէ չեղարկել որևէ պատրվակով, քանի որ դրանք սովորական ընտրություններ չեն։

Խոսեցինք նաև սահմանային լարվածությունից և իմքայլականների արդարացումներից, թե թշնամու ագրեսիային պատասխանելու դեպքում՝ կխախտվի խաղաղությունը և մենք նոր պատերազմ կմղենք արդեն Հայաստանի տարածքում։ Սարգիս Տեր-Եսայանն ասաց, որ պատերազմով, թե առանց պատերազմի՝ այսօր Հայ ժողովուրդը կանգնած է երկիրը թշնամուն հանձնելու վտանգի առաջ և ավելի լավ է պատվով զոհվել, քան անպատիվ հերթական կապիտուլյացիային ենթարկվել։

ՀԱՊԿ-ի շուրջ իմքայլականների սադրանքները Սարգիս Տեր-Եսայանը պայմանավորեց Ռուսաստանին հեղինակազրկելու և տարածաշրջանում նրա ազդեցությունը նվազեցնելու քայլերով։

Մանրամասները՝ տեսանյութում