Հրաժարականների շքերթ. ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները հեռանում են. Armlur.am
ԱԳ նախարարի հրաժարականից հետո հրաժարականի դիմումներ են գրել նաև ԱԳ փոխնախարարները, որը շուտով կհրապարակվի, հաղորդում է Armlur.am– ը:
Կայքի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:
ArmLur.am-ի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո ևս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:
Կայքի աղբյուրները փոխանցում են, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ ևս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:
Կայքի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռևս չհրապարակել, մինչևս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետևյալ առաջարկն է արել․ «Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:

