Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը
Այս պահին ոստիկանության աշխատակիցները, ներխուժելով Կոնստանտին Տեր-Նակալյանի բնակարան, բերման են ենթարկել նրան:
Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կոնստանտին Տեր-Նակալյանը․
«Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած Ոստիկանության Կենտրոնի բաժին»:
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամները ավելի վաղ ակցիա էին իրականացրել՝ Կառավարության շենքի վրա լույսի միջոցով պատկերելով «Antinikol V» գրությունը։

