Ավինյանը հիմա էլ հայտարարում է, թե Սև լճի ՄԵՐՁԱԿԱՅՔԸ գտնվում է հայկական ԶՈւ հսկողության ներքո
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր գրառում է կատարել՝ հիմա էլ հայտնելով, որ Սև լճի ՄԵՐՁԱԿԱՅՔԸ գտնվում է հայկական ԶՈւ հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը հայտնել էր, որ գտնվում է Սև լճի տարածքում, իսկ Սյունիքի մարզպետն էլ Հ1-ով հայտարարել է, թե Սև լիճն է գտնվում մեր վերահսկողության տակ։


