Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղի» խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:
Լալայանի հաղորդմամբ՝ հրապարակված տեսանյութն արվել է Ստեփանակերտի արվարձանում՝ «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում:
Այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը: Տեղեկացնում է օգտատերը:

