Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ է, և մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցել նրան. Միքայել Համբարձումյան

«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք: Եթե որևէ մեկը կփորձի քայլեր անել մեր պետության, մեր ժողովրդի դեմ, կարժանանա մեր կողմից շատ խիստ գնահատականի և արձագանքի»,- այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իր հերթին ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ասաց. «Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել իր գաղափարները և մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու մեր գործընկերոջը այդ բարդ ու պատասխանատու գործում: Այս հիպերակտիվ քաղաքական իրավիճակում չենք կարող մի կողմ քաշված մնալ: Անելու ենք ամեն ինչ, ինչը հնարավոր ենք համարում: Մենք քարոզչության ժամանակ հետևելու ենք կուսակցությունների ծրագրերին: Համապատասխան փուլում նաև հետևություններ կանենք, թե որպես անհատներ, կամ որպես ՀԿ ինչ դիրքորոշում կգրավենք ընտրությունների հետ կապված»: