Զինված ռազբորկա՝ Թոխմախի գերեզմանոցում
Այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Ոստիկաները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։


