Բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն. Փաշինյանի աներձագը սյունեցիների մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունն արտահայտեց սյունեցիներին ստորացնելով, բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու համար: «Մենք երեկ տեսանք խուլիգանական պահվածք, բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»,-ասաց աներձագը: Ինչպես երևում է աներձագ Հրաչի համար իր փեսան «ՀՀ քաղաքացիներ» է, քանի որ հայտնի է, որ հենց միայն Փաշինյանին են հայհոյել:
«Ինձ համար ակնհայտ է, որ դա կազմակերպված ակցիա էր, քանի որ Երևանում էլ, Սյունիքում էլ նույն դեմքերն են»,- ասաց Հակոբյանը, մոռանալով, որ թիվ 1 սադրիչները հենց իրենք են, և դեպի Սյունիք իրենց արշավանքը ինքնին մեծ սադրանք էր: Դրան նախորդող և հաջորդող իրադարձությունները՝ պաշտոնանկություններ Սյունիքի ուժային կառույցներում և ձերբակալություններ համայնքների ղեկավարների և ազատամարտի մասնակիցների շրջանում վառ ապացույցն են:
«Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի աներձագ, տան անդամ՝ ասում եմ, որ կապիտուլյանտն էլ են իրենք, դավաճանն էլ, և մնացած բոլոր հայհոյանքները, որ հնչեցվեցին պարոն Փաշինյանի հասցեին, ես բառ առ բառ ուղղում եմ իրենց, ուղղակի եթերից չեմ կարող նման արտահայտություններ հնչեցնել»,- շեշտեց աներձագը:

