Պապ, աղոթիր, մահանում եմ. զինվորի վերջին զանգը Շուշիից. Mediaport
Mediaport տելեգրամ ալիքը գրում է․
«Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին՝ նոյեմբերի 7-ին: 45 հոգանոց զորքի մեծ մասը՝ 40-ն արդեն զոհված են եղել, երբ ծանր վիրավորում ստացած զինվորը վերջին անգամ զանգել է հորը:
Տղայի հայրը պատմում է, որ դիմել են Արցախի իշխանությանը, խոստացել են մարդ ուղարկել, օգնություն ցուցաբերել, բայց չեն արել: Հայրը պատմում է իր և որդու վերջին զրույցի մանրամասները:
-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:
-Պապ, աղոթի, մահանում եմ:
-Ի՞նչ: -Պապ, աղոթի, մահանում եմ:
-Պապ, աղոթի մահանամ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցավում:
-Ինչ ա եղել, ո՞ւր ես,
– ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:
-Մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար»։
Տեսանյութն՝ այստեղ

