Վարդան Այվազյանը ձերբակալվել է, կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է ժամացույց ու օծանելիք գողանալու տեսքով. փաստաբան

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

Թե ինչում է կասկածվում Վարդան Այվազյանը, Միհրան Պողոսյանն ասաց. «Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի խուզարկություն էր իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում: