Վարչապետը որպես պարտության և ձախողումների սիմվոլ՝ պետք է հեռանա, որպեսզի լավ ապագայի հույս ունենանք (տեսանյութ)
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Պարոն վարչապետ, ես երբեք չեմ հիշում, որ մեր ռազմավարական գործընկերոջ որևէ լրատվականով անհարգալից վերաբերմունք երբևէ դրսևորված լինի ՀՀ առաջին դեմքի նկատմամբ, առավելևս չեմ հիշում, որ մեր թշնամու ղեկավարները կարողանան ծաղրել մեր երկրի ղեկավարին»,-ապա հավելեց, որ վարչապետը որպես պարտության և ձախողումների սիմվոլ՝ պետք է հեռանա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ավելի լավ ապագայի հույս ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում

