Լոռու մարզպետի տան դիմաց հայտնվել են գրություններ՝ «Անդրեյ դավաճան», «Նիկոլ, դավաճան». Mediaport (լուսանկարներ)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տան դիմաց ասֆալտին գրություններ են արվել. «Անդրեյ դավաճան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան հողատու»: Այս մասին գրել է Mediaport թելեգրամյան ալիքը՝ կից հրապարակելով նկարներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում։ «Նիկոլ դավաճան» գրություններ օրեր առաջ հայտնվել էին Երևանի մի շարք փողոցներում։ Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքի ակցիաներ են անում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների դիմաց։