Կան հող ազատագրողներ և հող հանձնողներ, կարողներ և անկարողներ, ազգայիններ ու ապազգայիններ

Խորհրդարանական որոշ ընդդիմադիներ, հերիք չէ՞ կուլ տաք նիկոլիզմի  խայծն ու «նախկին ու ներկա» անեք։

Հաստատ հիմա դրա ժամանակը չէ։ Ավելի ազնիվ կլիներ ընդունել սեփական սխալներն ու խոստովանել , որ հողատուին ժամանակին սատարելով, ստորագրելով և քվեարկելով նրա վարչապետության օգտին՝ մոտեցրել եք մեր երկիրն այս արհավիրքին։

Հիշեք մեր և ձեր ելույթներն ու քվեարկությունը ԱԺ-ում Նիկոլի վարչապետ առաջադրվելու ժամանակ։

Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է։

Կան հող ազատագրողներ և հող հանձնողներ, կարողներ և անկարողներ, ազգայիններ ու ապազգայիններ։

Այսօր պետք է համախմբվել հանուն Հայրենիքի և հասնել հողատուի հրաժարականին։

Հ.Գ. Դուք 2018-ի մայիսին առաջադրեցիք և ընտրեցիք վարչապետի պաշտոնում մեկին, ում ձեր իսկ թիմակցի պնդմամբ՝  «հեթաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլոչնիով վիրավորվելը»։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից