ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Արցախում հակամարտությունից տուժածներին օգնելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Ըստ Պոմպեոյի՝ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ:

