Թբիլիսի, գաղտնի հանդիպումներ, ծրագիր, 48 միլիոն դոլար, դավաճանություն: Որպես պատիժ՝ արտաքսեցիք ինձ Հայրենիքից

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հիշու՞մ եք թե ինչ տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի առաջ։ Ձեր ապօրինի հրամանով ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ առանց որևէ բացատրության՝ արտաքսեցին ինձ Հայրենիքից։ Իսկ հիշու՞մ եք թե ինչի դա տեղի ունեցավ։ Կփորձեմ թարմացնել Ձեր հիշողությունը որոշ հիմնաբառերով. Թբիլիսի, գաղտնի հանդիպումներ, ծրագիր, 48 միլիոն դոլար, դավաճանություն: Երբ Ձեր թիմակիցները ինձ առաջարկեցին մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվեցի, ասելով, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չե՛մ ունենալու։ Որպես պատիժ՝ արտաքսեցիք ինձ Հայրենիքից։ Լա՛վ խորհեք, թե ինչ է Ձեզ սպասվում մոտ ապագայում, արդարությունը շուտով վերականգնվելու՛ է։

https://www.golosarmenii.am/article/88853/andranik-ovannisyan-obladal-kompromatom-na-pashinyana?fbclid=IwAR37nbAcg3YZQvs_rrnQQ8KLg4oLC6arp7XXmgHtood-VxbxNW7UUtCBA3s

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից