Բախումներ հրահրողը վարչապետն է, և նա պետք է հեռանա. ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների  պատգամավորները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը նշեց. «Այսօր ԱԺ-ում տիրում է աննորմալ մթնոլորտ և ֆարս, ուստի չեն մասնակցելու ԱԺ նիստին»: Նա պատգամավորներին կոչ արեց միանալ Արտահերթ նիստի գումարմանը: ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ասաց. «Այն մարդը, ով հրահրում է բախումներ, վարչապետն է, և նա պետք է հեռանա, որպեսզի ստացվի հետագա երկխոսությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում