Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից:

Այս մասին նշված է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: