Ոստիկաններն Ազատության հրապարակում լրատվամիջոցներին արգելել են հանրահավաքի լուսաբանման համար տեխնիկա տեղադրել. Tert.am
Այսօր՝ 13:00-ին քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության:
Լրատվամիջոցները նախապատրաստվում են ակցիայի հեռարձակմանը, սակայն ոստիկանությունը նրանց խնդրել է ազատել տարածքը և արգելել է տեղադրել լրատվամիջոցների տեխնիկան: Լրագրողներն այս պահին հեռացել են տարածքից:

