Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը վանքի գույքն ու եկեղեցական սպասքը, խաչքարերն ու զանգերը տեղափոխում է Հայաստան։

Նշենք, որ մինչ Դադիվանքի հոգևոր սպասավոր դառնալը Տեր Հովհաննեսն իր ծառայությունը մատուցել է Գանձասարում։ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, զենքով է պահել եկեղեցին։ Այս պատերազմում էլ նրա մի ձեռքում խաչն էր, մյուսում՝ զենքը։

Դադիվանքի վանական համալիրը վերջին տարիներին էր նորոգվել, մինչ այժմ էլ վանքի նորոգման աշխատանքները մինչև վերջ դեռ չէին ավարտվել։