Թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար մեդալ և շքանշան՝ Արամ Խաչատրյանին և Կարեն Բաբայանին

Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Նույն կարգի ծառայությունների համար գնդապետ Կարեն Կառլենի Բաբայանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: