Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: Վահրամ Պողոսյանը նշել է, որ առողջական վիճակում բարդություններ չկան:
«Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,-ասաց Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի»:
«Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին»,- գրել էր ԱՀ նախագահը:

