ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին կոնգրեսականը գրել է Թվիթերի իր էջում:

Գոմեսը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու Պետքարտուղարության բազմաթիվ փորձերը ձախողվում են, իսկ Մարդու իրավունքների կոպիտ խախտումները՝ շարունակվում:

«Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է նա։