Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ նոր տեսանյութը

Չնայած Պաշտպանության նախարարության կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում:

ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս՝ կիառումը: