Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «ովքեր հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիգանին եւ Ազգային անվտանգության խորհրդին՝  «համաձայնությունը գլուխ բերելու համար»։