Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրել են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


