Հայաստանի տարածքը ենթարկվել է կոնկրետ ագրեսիայի. Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է (տեսանյութ)
ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով Վարդենիսից ցուցադրել է այսօր ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսը:
Նա նշել է, որ Ադրբեջանի զինուժը մարտական ԱԹՍ-ով թիրախավորել է քաղաքացիական ավտոբուսը Վարդենիսում. բարեբախտաբար, կոնկրետ այս հարվածից քաղաքացի չի տուժել:
«Թիրախավորել են և հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին: Այստեղից գնալու ենք այլ համայնքներ, որտեղ էլի թիրախավորված քաղաքացիական օբյեկտներ կան: Սա ապացույց է, որ Հայաստանի տարածքը ենթարկվել է կոնկրետ ագրեսիայի»,-հավելել է նա:
Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Вторник, 29 сентября 2020 г.

