Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի համար ավելի շատ խնդիր է ստեղծում, քան Ռուսաստանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի համար ավելի շատ արտաքին քաղաքականության և այլ խնդիրներ է ստեղծում, քան Ռուսաստանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ մենք ավելի շատ խնդիրներ ունենք Չինաստանի պատճառով, քան Ռուսաստանի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Մասնավորապես, ըստ Թրամփի, ժանտախտի (կորոնավիրուս) պատճառով, որը եկել է Միացյալ Նահանգներ Չինաստանից, ամերիկյան տնտեսությունը զգալի վնասներ է կրել այն պահին, երբ ցույց էր տալիս այնպիսի արդյունքներ, որոնք նախկինում երբեք չի եղել:

