Կորոնավիրուսից մահացած 70-ամյա բուժառուն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 244 մարդ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյլաներով, արձանագրվել է մահվան 1 դեպք: Բուժառուն եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է:

