Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354 դեպք, ապաքինվել է 631 բուժառու

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38․550-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 966 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 997, փաստացի բուժվողներինը՝ 8 587 (մեկ օրում նվազել է 290-ով):

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:  Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 966-ի։ Մեկ օրում թեստավորվել է 1982 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 163 736 քաղաքացի: