Կեղծիքը և ատելությունը ոչ թե ընթացիկ անկարողությունից են ծնվել, այլ ի սկզբանե եղել են կառավարման ռազմավարության հիմքում
Քոչարյանի հարցազրույցում ատելության խոսքի և կեղծիքի բացակայության առթիվ վերհիշեցի մի շատ հայտնի փաստ․ Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է ֆեյքերի ֆաբրիկաները իր իշխանության առաջին իսկ օրերից։ Այսինքն՝ ամենասկզբից նա նախատեսել էր, որ պետք է կառավարի երկիրը ստի և ատելության հիմքի վրա։
Ի սկզբանե նա հասկացել է, որ չի կարողանալու իրական արդյուքներ ցույց տալ, և դրա համար հավաքագրել է հազարավոր ֆեյքերի, ովքեր իրեն փառաբանելով ֆեյսբուքյան իրականության մեջ կստեղծեին իրական արդյունքերի տպավորություն։
Ի սկզբանե նա հասկացել է, որ էֆեկտիվ կառավարման համար անհրաժեշտ է հասարակության մի հատվածի մասին ատելության խոսք տարածելով՝ պետք է նրան դեմոնիզացնել, որպեսզի մյուսների ուշադրությունը ուղղի այդ «չարիքի» դեմ և խուսափի իրական արդյունքների բացակայության պատասխանատվությունից։
Տխուր է և սարսափելի, որ կեղծիքը և ատելությունը ոչ թե ընթացիկ անկարողությունից են ծնվել, այլ ի սկզբանե եղել են կառավարման ռազմավարության հիմքում։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
Քոչարյանի հարցազրույցում ատելության խոսքի եւ կեղծիքի բացակայության առթիվ վերհիշեցի մի շատ հայտնի փաստ․ Նիկոլ Փաշինյանը…
Опубликовано Aghasi Yenokyan Среда, 29 июля 2020 г.

