Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 554-ով, ապաքինվել է 853 բուժառու

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 554 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 607 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հուլիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 189 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 796-ի:

Կորոնավիրուսից մահացած բուժառուները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21931, փաստացի բուժվողներինը՝ 10832 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում թեստավորվել է 2190 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 141410 քաղաքացի: