ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության գլխավոր վաչությունը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը:
Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշել է Աննա Նաղդալյանը:

