Իրանի, Հայաստանի և մի քանի երկրների երաժշտական կատարողները համատեղ առցանց համերգ են տվել
Թեհրանի Թեմի Առաջնորդարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Թեհրանի Սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի կատրողները առցանց կարանտինի պայմաններում, համագործակցութեամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի եւ Հայաստանի Կոմիտասի անւան կամերային նւագախմբի մի քանի կատարողների, նաեւ աշխարհի մի շարք երկրների մի քանի կատրողների ուղարկած կտորների համադրութեամբ՝ իրականացրել են Բեթհովէնի 9-րդ սիմֆոնիայից մի հատւած:
Այս մասին տեղեկացրել է Իրանի Սիմֆոնիկ երգչախմբի դիրիժոր մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ում ջանքերի շնորհիւ իրականացել է այս կատարման առումով Իրանի եւ Հայաստանի կատարողների համագործակցութիւնը: Միջոցառմանը իրենց համագործակցութիւնն են դրսեւորել ,Ռուդաքիե հիմնադրամը, Թեհրանի Սիմֆոնիկ նւագախումբը եւ երգչախումբը: Համերգը պատգամում է խաղաղութիւն եւ բարեկամութիւն, ընդգծելով, որ ներկայ պանդեմիայի ճգնաժամից անցնելու լաւագոյն միջոցը միասնական քայլերն են»:

