Հայերի պարբերական սպանությունները ցեղասպանություն ճանաչելը աշխարհի համար «անհարմար» է, քանի որ այդ դեպքում Թուրքիան «նյարդային է դառնում». Ջեֆրի Ռոբերթսոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մասնավոր կարգով ճանաչել է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,2 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է եղել, բայց չի կարողացել այդ մասին ասել:
Բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնն այս մասին ասել է Harvard Political Review-ին տված հարցազրույցում:
Ջեֆրի Ռոբերթսոնը «Անհարմար ցեղասպանություն» գրքում նշում է, որ 1915 թվականին հայերի պարբերական սպանությունները ցեղասպանություն ճանաչելը աշխարհի համար «անհարմար» է, քանի որ այդ դեպքում Թուրքիան «նյարդային է դառնում»:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը «նյարդային» բառն օգտագործել է մի քանի գաղտնի հուշագրերում, որոնք ինքը ստացել է տեղեկությունների ազատության մասին օրենքի համաձայն:
«Արտաքին գործերի նախարարությունը մասնավոր կարգով ճանաչել է, որ իրականացվել է ցեղասպանություն, բայց այդ մասին չի բարձրաձայնել, քանի որ Թուրքիան կենթարկեր դիվանագիտական և տնտեսական բռնաճնշումների: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը մեծ ռազմավարական նշանակությունն ունի, և այս պատճառով ԱՄՆ կառավարությունը նույնպես չի կարողանում ճշմարտությունն ընդունել»,- նշել է նա:
Նախագահ Օբաման մշտապես ասում էր, որ սպանությունները ցեղասպանություն կանվանի, սակայն, նախագահ դառնալով, օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը, նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփը, չնայած իր ամբողջ խրոխտությանը, նույնպես չհամարձակվեց ճշմարտությունն ասել՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից:
«Թուրքիան ռազմավարական առումով չափազանց կարևոր է, և նրա նյարդայնությունը չպետք է բորբոքել պատմության մասնավոր նկարագրությամբ»,- ամփոփել է Ռոբերթսոնը:

