ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները: ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: