Չեք փորձում որևէ նեգատիվ երևույթ քողարկել. վարչապետը՝ ոստիկանության և ԱԱԾ պետերին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ոստիկանության նորանշանակ պետ Արման Սարգսյանին և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին: Վարչապետը շեշտել է, որ կարևոր է համարում ուժային 2 կառույցների միջև գործակցությունը, նաև խնդիրները չթաքցնելու, դրանց լուծման ճանապարհով գնալու գործելաոճը:
«Պետք է այնպես արվի, որ պետական կառավարման համակարգի նկատմամբ իմիջը բարձր լինի ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ բնական ճանապարհով, վստահությունը պիտի լինի անկեղծ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդ հանձնարարականը ոչ միայն արձանագրել եք, այլև անկեղծորեն իրագործում եք՝ չփորձելով որևէ նեգատիվ երևույթ մեղմել, քողարկել, նեգատիվ երևույթի պատճառաբանություններ փնտրել և գտնել»,- ասաց Փաշինյանը:
Տեսանյութը՝
Ընդունել եմ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։
Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի վերանշանակման գործում։ Ես հստակ արձանագրել եմ, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում։ Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետեւողական կլինեն խնդիրները լուծելու գործում։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 20 марта 2020 г.

