ԱՀԿ-ը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ առասպելներն ու իրականությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ առասպելներն ու իրականությունը։
Առասպել 1. նոր կորոնավիրուսը կարող է տարածվել օդով` մեծ հեռավորությունների վրա:
Փաստ. Կորոնավիրուսները չեն կարող օդի միջոցով երկար հեռավորություններ անցնել:
Առասպել 2. կոկայինի ընդունումը օգնում է պաշտպանվել COVID-19-ից:
Փաստ. կոկայինի ընդունումը չի օգնի պաշտպանվել կորոնավիրուսային վարակից:
Առասպել 3. երեխաների մեզը կանխարգելիչ միջոց է COVID-19-ի դեմ:
Փաստ. երեխաների մեզի կանխարգելիչ միջոց չէ COVID-19-ի դեմ:
ԱՀԿ-ը հերքում է առասպելներն այն մասին, որ սառը և ձնառատ եղանակին փողոցում գտնվելու դեպքում հնարավոր է վարակը վերացնել, առասպել է նաև այն, որ վարակը փոխանցվում է առարկաների միջոցով, ինչպիսիք են մետաղադրամները կամ թղթադրամները: Կոշտ մակերեսին վիրուսը կարող է գոյատևել 48 ժամ։

