Իտալիան թույլատրեց TAP գազամուղի կառուցումն ադրբեջանական գազի մատակարարման համար

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հաստատել է Անդրադրիատիկ գազամուղի կառուցումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Եվրոպական ճշմարտությունը»՝ հիմնվելով «Reuters» գործակալության վրա։

Անդրադրիատիկ գազամուղը 45 միլիարդ արժողությամբ Հարավային գազային միջանցքի վերջնամասն է, որն ադրբեջանական գազ է մատակարարելու Իտալիա։ Մատակարարման առաջին հոսքերը նախատեսված են 2020 թվականին։ Այս նախագիծը ռազմավարական նշանակություն պետք է ունենա Եվրոպական Միության համար, որը նվազեցնելու է կախվածությունը ռուսական գազից։ Գազամուղն ընթանալու է Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Հունաստան, Ալբանիա և Ադրիատիկ ծովով դեպի Իտալիայի հարավ ուղղությամբ, որտեղից էլ եվրոպական այլ երկրներ։

Գազամուղի կառուցմանը Իտալիայում ընդդիմացել է այդ երկրի իշխող կոալիցիայի մաս հանդիսացող «Հինգ աստղերի շարժում» ազգայնական կուսակցությունը, որը նշում է հնարավոր բնապահպանական վտանգների ու զբոսաշրջությանը խոչընդոտելու հավանականության մասին։