Հայ կրթական հիմնարկությունն ուսանողների համար կրթաթոշակի մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրապետությունում գործող Հայ կրթական հիմնարկությունը վճարովի համակարգում սովորող ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2020-2021 թթ․ նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600.000 ՀՀ դրամ է) խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով (https://aef.am/Universities.pdf):

Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա վճարովի համակարգում 2020 թ․ սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ: Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 7, 3.2 կամ 75 միավոր է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև մայիսի 10-ը լրացնել կրթաթոշակի հայտը: